Բաժիններ՝

ՄԱԿ-ը Եգիպտոսից պարզաբանում է պահանջել` կապված զինվորական հեղաշրջման հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`ՄԱԿ-ը պատրաստ է մարդու իրավունքների գծով փորձագետներ ուղարկել Եգիպտոս, ուր շարունակվում են բախումները պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի համակիրների ու հակառակորդների միջև:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Վերջինիս խոսքերով` փորձագետների խումբն արդեն իսկ ձևավորվել է և պատրաստ է Եգիպտոս գործուղվելուն, երբ կստանա նրա իշխանությունների թույլտվությունը:

ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը Եգիպտոսի իշխանություններին խնդրել է նաև պարզաբանել, թե ինչ հիմքերով է ձերբակալվել նախկին նախագահն ու նրա շրջապատը և ներկայացնել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ մինչև հուլիսի 3-ը և դրանից հետո տրվել են ձերբակալման թույլտվություններ:

ՄԱԿ-ը հայտնել է, որ համանման նամակ ուղարկվել է դեռևս հուլիսի 12-ին, սակայն ցայժմ պատասխան չի ստացվել Կահիրեից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս