Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը նվազում են

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերը նվազում են: Այս տարվա հունվար-հունիսին ՏԱՑ-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.4%-ով, այն դեպքում, երբ հունվար-մայիսին աճը 5.3% էր: Սա էլ՝ այն դեպքում, երբ հունիսին՝ մայիսի համեմատ, գյուղատնտեսությունն աճել է 66.5%-ով: 2013 թ. հունիսը 2012-ի հունիսի նկատմամբ ՏԱՑ-ի աճը եղել է 1.3%:

Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2012 թ. հունվար-հունիսին անկում է գրանցվել շինարարության ոլորտում՝ 8.8%, էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 4.9%, նվազել է նաև ներմուծումը՝ 2.1%: Առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ արձանագրել է 0.8% աճ՝ արտահանման 9.9% աճի շնորհիվ:

Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության մյուս ճյուղերում աճ է գրանցվել, այսպես՝ արդյունաբերության արտադրանքը՝ 8.3%, գյուղատնտեսությունը՝ 2.1%, առևտրի շրջանառությունը՝ 3.5%, ծառայությունները՝ 4.4%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031