Բաժիններ՝

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան լքել է ՆԱՏՕ-ի նիստը՝ Ուկրաինայի հարվածների վերաբերյալ քննադատությունից հետո

Պենտագոնի ռազմավարական պլանավորման վարչության ղեկավար Էլբրիջ Քոլբին լքել է Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի նիստը՝ Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հասցրած հեռահար հարվածների վերաբերյալ քննադատությունից հետո։

Քոլբիի գնահատմամբ՝ այդ հարվածներն ունեցել են սահմանափակ ռազմական արդյունավետություն և չեն կարողացել կասեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։

Նա հեռացել է նիստից՝ նախքան Ուկրաինայի պաշտպանության նախարարի մասնակցությամբ նախատեսված փակ ճեպազրույցի մեկնարկը, որի ընթացքում պետք է քննարկվեր այդ հարվածների արդյունավետությունը։

Արդյունքում, նիստի մնացած հատվածում ԱՄՆ-ի շահերը ներկայացրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը։

Քոլբիի հայտարարություններն ու նիստը վաղաժամ լքելու որոշումը մտահոգություն են առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։

Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ Բեռլինում մտավախություն են հայտնել, որ ԱՄՆ-ն փաստացի դիրքորոշում է որդեգրում, որն ավելի մոտ է Ռուսաստանի, քան Ուկրաինայի և նրա դաշնակիցների դիրքորոշմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30