Բա էդ ո՞նց եք ստորագրում խաղաղության պայմանագիր մի երկրի հետ, որը միշտ պատրաստ է պատերազմ հայտարարել ու հարձակվել

Ֆեյսբուքյան օգտատեր Յանա Գաբելիա-Մանթաշևան գրել է.

«Բուլդոզերային ժողովրդավարություն։

Լսեցի Փաշինյանի ելույթները, ու որևէ նորություն չկար։

Ասենք, կրկին նույն քաղաքական մանիպուլյացիաներն էին և պատերազմի սպառնալիքի միջոցով հանրության վրա ճնշում գործադրելու փորձերը։

​Բայց մոտս առաջանում է մի պարզ ու տրամաբանական հարց։ Ո՞նց է ստացվում, որ Ալիևը մի կողմից պատրաստ է խաղաղության, իսկ մյուս կողմից, ըստ հենց Փաշինյանի խոսքերի, ցանկացած պահի պատրաստ է նոր պատերազմ սկսել։ Եթե Ալիևը իսկապես խաղաղություն է ուզում և պատրաստ է հարգել մեր տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է պատերազմի վտանգն անընդհատ օգտագործվում որպես մահակ՝ մեր իսկ հասարակությանը վախեցնելու և ցանկացած զիջման համաձայնեցնելու համար։ Իսկ եթե Ալիևն իրոք ցանկացած պահի պատրաստ է հարձակվել և նոր պահանջներ դնել, ապա ինչպե՞ս և ի՞նչ երաշխիքներով է իշխանությունը պատրաստվում նրա հետ խաղաղություն հաստատել, և որտե՞ղ են ավարտվելու այդ անվերջ զիջումները։

​Պատերազմը սկսում են կամ չեն սկսում, դա հո խաղ ու պա՞ր չի։ Այն կա՛մ կա քաղաքական օրակարգում, կա՛մ չկա, կա՛մ էլ ուղղակիորեն կապված է բանակցությունների ընթացքի հետ։

​Ի՞նչ է ստացվում, մի հատ ժամանակագրությունը նայենք, եթե կան կետեր, որոնք բաց եմ թողել, ասեք՝ միասին հասկանանք։

​Տավուշի սահմանազատում (մարտ–ապրիլ, 2024)։

Նիկոլի հիմնավորմամբ՝ Տավուշի չորս գյուղերի հատվածում սահմանազատում սկսելն անհրաժեշտ է պատերազմից խուսափելու համար, քանի որ տարածքները չվերադարձնելու դեպքում պատերազմի վտանգ կա։

​Ընտրություններ։

Նիկոլն իր ամբողջ նախընտրական ընթացքում ահաբեկում էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։

​Ղարաբաղյան շարժում (մարտ, 2026).

Նիկոլն ԱԺ-ում ելույթի ժամանակ հնչեցրել է, որ ժողովրդի կողմից Ղարաբաղյան շարժումը շարունակելու որոշումը նշանակում է պատերազմ, իսկ չշարունակելը՝ խաղաղություն։

​Տիգրանաշեն և անկլավներ (սեպտեմբեր, 2026).

Նիկոլը նշել է, որ Ադրբեջանի մաս կազմող տարածքի նկատմամբ հավակնությունը որոշակի կետից պատերազմի է հանգեցնում։

​ԱԺ հարցուպատասխան (այսօր)

Սահմանադրության հետ կապված՝ Նիկոլը հայտարարեց։

«Եվ, այո՛, այս համատեքստում ասում եմ՝ Սահմանադրությունը կարևոր է, որ Հայաստանը դիրքավորվի այնպես, որ իր դեմ պատերազմի լեգիտիմությունն արմատախիլ անի»։

​«Գործող Սահմանադրությունը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրության տեքստը միտված է խաղաղության սպասարկմանը»։

​Նիկոլ Փաշինյանի պատասխանը ընդդիմությանը։

«Պարոն Մանուկյան, կախո՞ւմ ենք Ղարաբաղի դրոշները, շատ լավ, դե հիմա ասեք՝ ո՞վ է զոհվելու բայրաքթարների տակ և ո՞վ է կայացնելու այդ որոշումը։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ դրոշները կախել եք և չեք մտածել բայրաքթարի տակ զոհվելու մասին»։

​Ղարաբաղյան շարժման մասին խոսելիս էլ Փաշինյանն Արցախի հարցը ներկայացրել է որպես պատերազմի և նոր զոհերի վտանգ պարունակող քաղաքական ուղեգիծ։

Փաստորեն, մեզ առաջարկվում է ընտրություն՝ կա՛մ ընդունել իշխանության քաղաքականությունը, կա՛մ կրել պատերազմի պատասխանատվությունը։

Բա էդ ո՞նց եք ստորագրում խաղաղության պայմանագիր մի երկրի հետ, որը միշտ պատրաստ է պատերազմ հայտարարել ու հարձակվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30