ՀԿԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Հարկադիր ծառայության և ՊԵԿ պաշտոնյաններ են ձերբակալվել: 24News-ին հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցել էին, որ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30