Բաժիններ՝

Եգիպտոսի ԱԳՆ-ը չեղյալ է հայտարարել Մուրսիի և նրա ընտանիքի դիվանագիտական անձնագրերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին ու նրա ընտանիքի անդամներին ավելի վաղ հատկացված դիվանագիտական անձնագրերը:

ԱԳՆ-ում պարզաբանել են, որ տվյալ ընթացակարգն իրականացվել է նախագահական աշխատակազմի հրամանի համաձայն՝ կապված Մուրսիի նախագահական լիազորությունների դադարեցման հետ:

Չեղյալ են հայտարարվել նաև նախկին նախագահի ողջ աշխատակազմի, նրա օգնականների ու քարտուղարների դիվանագիտական և հատուկ անձնագրերը: Մուհամմեդ Մուրսին գահընկեց է արվել հուլիսի 3-ին և գտնվում է տնային կալանքի տակ: Դրանից հետո նախկին նախագահին ու մի շարք չինովնիկների արգելվել էր լքել երկիրը, ինչպես նաև սառեցվել էին ազգային և օտար բանկերում նրանց ակտիվները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս