Իտալական ոստիկանությունը ձերբակալել է բնակարանի թալանմամբ զբաղվող 37 վրացու (տեսանյութեր)

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կարաբիներների կորպուսը Հռոմում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է 37 վրացի գող-կողոպտչի, այդ թվում նա երեք կնոջ: Դա այս տարի իտալացի իրավապահների կողմից վրացական կազմակերպված հանցագործության դեմ իրականացված երկրորդ գործողությունն է:

Նախորդ գործողությունն իրականացվել էր մարտին, որի ժամանակ ձերբակալվել էր 14 վրացի կողոպտիչ: Ներկա դրությամբ ձերբակալված է Վրաստանի 54 քաղաքացի, որոնք բռնվել են հանցանքի վայրում:

Կարաբիներների կորպուսի ներկայացուցչի խոսքերով՝ ձերբակալված բանդան առավել վտանգավոր է, քանի որ իր կազմում ունեցել է հանցագործության տվյալ տիպի համար անսովոր շատ անդամներ: Բացի այդ, բանդան կողպեքները բացելու համար օգտագործել է նոր տեխնիկա՝ key bumping, որն կոտրելուց հետո իր հետևից որևէ հետք չէր թողնում:

Հռոմի արվարձանում ձերբակալված վրացիների վարձակալած բնակարանում հայտնաբերվել են ոսկեղեն, արծաթեղեն, թանկարժեք քարեր, թանկարժեք համակարգիչներ՝ 2 միլիոն եվրո արժողությամբ:

Բանդան կազմավորվել է ռազմական սկզբունքով. յուրաքանչյուր անդամ կատարել է նախապես իրեն հատկացված դերը: Կանայք զբաղվել են գողոնն իրացնելով:

Տեսանյութեր

Լրահոս