Ռուսաստանը չի ձգտում ռազմական հակամարտության ԵՄ-ի հետ, բայց չի ընդունի հակամարտության սառեցումը
Ռուսաստանը չի ձգտում Եվրոպական միության հետ ռազմական առճակատման, սակայն եթե Եվրոպան ինքն սկսի պատերազմ, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Մոսկվան չի համաձայնի հակամարտության սառեցմանը, եթե դա թույլ տա պահպանել Ռուսաստանի անվտանգությանն ուղղված առկա սպառնալիքները և հիմքեր ստեղծի նոր էսկալացիայի համար։
Նեբենզյան նաև նշել է, որ Կիևը փորձում է հակամարտության կարգավորման գործընթացը փոխարինել զինադադարի առաջարկներով։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Եվրոպան խթանում է ռազմականացման գործընթացը և ուռճացնում Ռուսաստանի կողմից իբր գոյություն ունեցող սպառնալիքի մասին պատկերացումները։
Նա զգուշացրել է նաև, որ Ռուսաստանին պատերազմի նախապատրաստվելու մասին խոսողները պետք է գիտակցեն նման քաղաքականության հնարավոր հետևանքները։

