Բաժիններ՝

Երկաթուղային ոլորտում ռուսական կոնցեսիան Հայաստանի համար բացառիկ բարենպաստ է. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է գնահատել հայկական կողմի համար։

Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ընկերության հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխություններն ու Հայաստանի նոր կարիքները։

«Ինձ տպավորեց կոնցեսիայի գործունեության վերլուծությունը, որը ներկայացրեց «Ռուսաստանյան երկաթուղիների» ղեկավարը։ Կոնցեսիոն պայմանագիրն ինքնին կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով», – հայտարարել է Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ինչպես երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտներում՝ հաշվի առնելով Երևանի շահերն ու կարիքները։

Դեսպանը տեղեկացրել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում կուսումնասիրի կոնցեսիոն կառավարման հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ գործընթացներում տեղի ունեցող փոփոխությունները։

Անդրադառնալով երկաթուղային և ատոմային էներգետիկայի ոլորտներում Երևանի ու Մոսկվայի միջև հնարավոր փոխադարձ զիջումներին՝ Կոպիրկինը նշել է, որ նախընտրում է խուսափել «սակարկություն» եզրույթից։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ համակողմանի գնահատական կտան մեր հարաբերություններում հասունացած հարցերին, և դա հետագա բանակցությունների առարկա է։ Ամենակարևորն այն է, որ քննարկումն ընթանա կառուցողական հունով՝ հիմնվելով փոխադարձ քաղաքական կամքի վրա», – ասել է ՌԴ դեսպանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30