Բաժիններ՝

Իլհամ Ալիևն ընդունել է Ահմեթ Դավութօղլուին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը և վստահություն են հայտնել, որ դրանք հետագայում ավելի կամրագրվեն: Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային և էներգետիկ բնույթի հարցեր:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն մեկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս