Նստացույց և հացադուլ անող ազատամարտիկները կհանդիպեն վարչապետին
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Ազատության հարապարակում ազատամարտիկները նստացույց են անում՝ պահանջելով վերանայել, փոփոխել Երկրապահի մասին ընդունված օրենքը, անվանումը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը՝ հավելելով, որ ի սկզբանե դեմ են եղել այդ օրենքի ընդունմանը:
Այսօր ժամը 18.00 -ին մի շարք ազատամարտիկներ կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և «եթե վարչապետի հետ հանդիպումը չգոհացնի մեզ,ապա ազատամարտիկներս կշարունակենք մեր պայքարը»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:
Նստացույցի մասնակից ազատամարտիկների թվում կա նաև հացադուլավոր. փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն արդեն 4-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել:
Հարցին, թե ինչպես է փոխգնդապետի առողջական վիճակը՝ Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց «դեռ ողջ է»: