Սիրիայի հյուսիսում բախվել են ապստամբներն ու քրդերը

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շանլըուրֆա նահանգին սահմանակից Սիրիայի շրջանում բախվել են Սիրիական ազատ բանակն ու Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ուժերը, որը սերտորեն կապված է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ և որին (PYD) թուրքական կողմը համարում է PKK-ի սիրիական թև:

Բախումը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Բախման ժամանակ արձակված փամփուշտներից մեկը դիպել է Թուրքիայի Ջեյլանփընար շրջանում բնակվող 17-ամյա Մահսուն Էրթուղրուլին, ով մահացել է դրա հետևանքով (այլ տվյալներով նա վիրավորվել է ձախ ձեռքի շրջանում):

Նշվում է, որ բախումը դեռ չի դադարել և կրակոցները լսելի են Ջեյլանփընարից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031