«Վեցյակը» և Իրանը մոտ են բանակցությունների վերսկսմանը

Euro News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի («Վեցյակ») ներկայացուցիչները երեկ Բրյուսելում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցը:

Նիստը նախագահել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ով Իրանի հետ երկխոսության շուտափույթ վերսկսման ցանկություն է հայտնել.

«Մենք սպասում ենք Իրանի կողմից բանակցությունների համար սեփական պատվիրակներ նշանակելուն: Մենք մեծապես հուսով ենք, որ դա կլինի շուտով և  անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ հնարավորինս շուտ հանդիպելուն»:

Հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո Իրանը հաստատել է, որ պատրաստ է մասնակցել «Վեցյակի» հետ հանդիպմանը: Իրանի ու «Վեցյակի» միջև վերջին բանակցություններն անցկացվել են Ալմա Աթայում:

Տեսանյութեր

Լրահոս