Բաժիններ՝

Գտնվել է Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարի սեփականատերը

yerkir.am-ի փոխանցմամբ՝ ռուսական «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքով քիչ առաջ, երբ ուղիղ եթերում քննարկվում էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մանրամասները, ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա հայտարարել է, որ ցավում է կատարվածի համար, և որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները` և’ վարորդը, և’ բեռնատարի տերը, և’ լիցենզիա տրամադրողները:

Արա Աբրահամյանը ասել է նաև, որ իրենք պատրաստ են  օգնություն տրամադրել վթարից տուժած անձանց, այդ թվում նաև` նյութական: «Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ վթարի մեղավորը Հայաստանի քաղաքացի է, այլ քանի որ մենք մշտապես օգնություն տրամադրում ենք: Ես սա ասում եմ որպես Ռուսաստանի քաղաքացի»,- հայտարարել է նա:

Հաղորդման լրագրողը հիվանդանոցում ուշագրավ կադրեր էր արել: Նա գտել էր բեռնատարի տիրոջը. ոմն Համլետ տեսախցիկի առաջ ասում էր, որ լուրերից է իմացել դեպքի մասին և մտածել, թե վթարի ենթարկվածն իր եղբայրն է, քանի որ բեռնատարը պատկանում է իր եղբորը: Միայն հիվանդանոցում է պարզվել, որ ղեկին եղել է Հրաչյան: Համլետն ասում էր նաև, որ Հրաչյան իրենց մոտ էր աշխատում, իրենք տուն էին կառուցում, և Հրաչյան օգնում էր շինանյութ տեղափոխել:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս