Բաժիններ՝

Աջարիայում փակվել է մոտ 20 հյուրանոց՝ մարմնավաճառության համար տարածք տրամադրելու համար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աջարիայի ինքնավար հանրապետությունում փակվել է ընտանեկան տիպի մոտ 20 հյուրանոց, որոնց տերերը մեղադրվել են մարմնավաճառության համար տեղ հատկացնելու մեջ:

Աջարիայի դատախազ Վլադիմիր Տուրմանիձեն հայտարարել է, որ հետաքննման գործընթացը հաճախ ձգձգվում է, քանի որ գործընթացում ներառված են օտար քաղաքացիներ: Նա հավելել է, որ Վրաստանի ՆԳՆ-ը և դատախազությունը ձեռնարկում են կանխիչ միջոցներ:

Տուրմանիձեի խոսքերով՝ այս տարի Աջարիայի դատախազությունը հետաքննել և բացահայտել է թրաֆիքինգի երկու դեպք, և ներկա դրությամբ հետաքննում է ևս մեկ դեպք: Վրաստանի Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, մարմնավաճառության համար տարածք հատկացնելու համար սահմանված է տուգանք կամ էլ 2-4 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031