Բաժիններ՝

Աբխազիան հերքում է, որ Վանուատուն հետ է վերցրել հանրապետության անկախության ճանաչման որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը հետ չի վերցրել Աբխազիայի անկախության ճանաչման մասին իր որոշումը:

Այս մասին հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան՝ մեկնաբանելով նախօրեին տարածված այն տեղեկատվությունը, թե Վանուատուն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ: Չիրիկբան ընդգծել է, որ որ իրենք Վանուատուի կառավարությունից որևէ իրազեկում չեն ստացել ճանաչման որոշումը վերացնելու մասին:

Վրաստանի ԱԳՆ-ը երեկ հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Վրաստանի ու Վանուատուի միջև փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 12-ին, Նյու Յորքում: Աբխազիայի իշխանությունները Վանուատուի կողմից հանրապետության անկախությունը ճանաչելու մասին հայտարարել էին 2011 թվականի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031