Պռոշյանում ՀՀԿ-ականը 70 ձայնով հաղթեց դաշնակցականին

Henaran.am կայքի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ավարտվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Երկու՝ թիվ 26/01 և 26/02 ընտրատեղամասերում քվեաթերթիկների մշակումից հետո պատկերն այսպիսինն է.

Ալեքսան Ալեքսանյան-178 ձայն

Արթուր Մուրադյան-1310 ձայն

Վովա Սահակյան-124o ձայն

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի երկուսին գյուղապետարանի մոտակայքում սպանվեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Վովա Սահակյանն ու անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս