Դեռ պարզված չեն Հայրենական Մեծ պատերազմում զոհված 4.6 միլիոն խորհրդային զինվորների անունները. Սերգեյ Շոյգու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ը ցայժմ չի պարզել ավելի քան 4 միլիոն խորհրդային զինվորների անունները, որոնք հուղարկավորվել են Ռուսաստանի զինվորական գերեզմանոցներում ու արտասահմանում:
Շոյգուն հավելել է, որ ՊՆ-ն ընդհանուր առմամբ հաշվառել է ավելի քան 32.000 զինվորական գերեզմանոց, որոնցում հաշվվում է ավելի քան 7 միլիոն մարդ. «Ազգանունով հայտնի է 2.600.000-ը: Դժբախտաբար, դեռ հաստատված չեն դեռ 4.600.000-ի անունները:
Միայն նախորդ տարի ձևակերպվել է 299 նոր զինվորական գերեզմանոց, որոնցում հանգչում է ավելի քան 11.000 մարդ: Նրանցից 9000-ի անունը հաստատվել է»: