Բաժիններ՝

Մրգաշատցի բազմանդամ ընտանիքը կունենա երկհարկանի առանձնատուն

Հուլիսի 13-ից ուժի մեջ կմտնի Մխիթարյանների բազմանդամ ընտանիքին երկհարկանի առանձնատուն հատկացնելու համար Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության հունիսի 6-ի որոշումը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ այդմ՝ Մրգաշատ համայնքի բնակիչ Հունան Մխիթարյանի 12 անձանցից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար Արմավիրի մարզպետարանին 2013 թ.-ի ինն ամսում կհատկացվի 7 մլն 560 հազար դրամ` 2013 թ.-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Ընտանիքի բոլոր անդամներին համասեփականության իրավունքով, 30 տարի առանց օտարման իրավունքի կհատկացվի Մրգաշատ համայնքի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը, այդ թվում երկհարկանի առանձնատունը:

Մխիթարյանների ընտանիքի 12 անդամներից 9-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, որոնցից 3-ը՝ մինչև 5 տարեկան, 5-ը՝  դպրոցահասակ: Երեխաներից մեկը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջում:

Կարդացեք նաև

Ընտանիքն առանց սեփականության իրավունքի մինչ այժմ բնակվել է Մրգաշատի նախկին հիվանդանոցի շենքում՝ 2 սենյակում: Ընտանիքը սոցիալապես անապահով է. մշտական եկամուտի աղբյուրը ընտանեկան նպաստն է՝  83 հազար 500 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս