Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը»

Ադրբեջանական կողմը հետաձգել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Երևան նախատեսված այցը մինչև «լարվածության թուլացումը»։ Այս մասին ասվում է անկախ OC Media լրատվական հարթակում հրապարակված նյութում։

Նյութի համաձայն Հայաստանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայկական կողմը կողմ էր, որ հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախատեսված հանդիպումը կայանա և չհետաձգվի։

Նավասարդյանը նշել է, որ հայկական կողմը հենց ստեղծված լարված իրավիճակում անհրաժեշտ էր համարում հանդիպել, փորձել փոխըմբռնման հասնել և պայմանավորվել տեղեկատվական ու հանրային դաշտում ցանկալի մթնոլորտի շուրջ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի գործընկերներն այս փուլում շփումը նպատակահարմար չեն համարել։

Նշենք, որ հանդիպման հետաձգումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր տարաձայնությունների ֆոնին։ Սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի խումբ օտարերկրյա դիվանագետների հետ տարածաշրջան կատարած այցի ընթացքում հայկական վանքերը ներկայացրել էր որպես կովկասյան աղվանական ժառանգություն։ Հայաստանում այդ պնդումները դատապարտվել են։

Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930