ԵԽ նախագահն Իրանին հորդորել է դադարեցնել հարվածները հարևան երկրների ուղղությամբ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպմանը նա կոչ է արել Իրանին դադարեցնել հարևանների ուղղությամբ հարվածները։
«Անկեղծ և բովանդակալից քննարկում ունեցա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ընդգծեցի, որ երկխոսությունը հակամարտությունները լուծելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհն է։ Կոչ արեցի դադարեցնել Իրանի հարվածները հարևան երկրների ուղղությամբ և ամբողջությամբ վերականգնել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Կոչ արեցի Իրանին վերսկսել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», – հանդիպման մասին X-ում գրել է Կոշտան։
Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել շարունակվող բոլոր դիվանագիտական ջանքերին։

