Նյու Յորքում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է ԻԻՀ ԱԳՆ կայքը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ նախարարներն ընդգծել են տնտեսական և առևտրային ոլորտներում, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և երկկողմ համագործակցության ամրապնդման հարցում Թեհրանի ու Բաքվի պատրաստակամությունը։
Արաղչին անդրադարձել է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շուրջ վերջին զարգացումներին՝ ընդգծելով «իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը պաշտպանելու Իրանի վճռականությունը»։

