Բաժիններ՝

ԱՄՆ-ը փորձում է հասնել Ուկրաինայում մասնակի hրադադարի մինչև ձմեռ. Ստուբ

Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Ուկրաինայում մինչև ձմեռային սեզոնի գալուստը հասնելու մասնակի հրադադարի մասին համաձայնության։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, հաղորում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք ձգտում են մասնակի հրադադարի մինչև ձմեռ»,- ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ զինադադարի պայման կարող է դառնալ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների փոխադարձ դադարեցումը։

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցերը Մոսկվա վկայում են այն մասին, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ձգտում է ստանձնել էլ ավելի ակտիվ դեր խաղաղ բանակցություններում։

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Թրամփն ընդգծել էր, որ Ուկրաինայի համար կարևոր է փորձել հասնել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորմանը մինչև ձմեռվա գալուստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930