Իրանի ռմբակոծությունները չեն հանգեցնի երկրում իշխանափոխության. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Իրանի ռմբակոծությունները չեն կարող հանգեցնել այս երկրում իշխանափոխության։

«Ես իրագործելի չեմ համարում իշխանափոխությունը՝ երկիրը ռմբակոծելու միջոցով։ Եվ ինձ համար սա լավագույն տարբերակը չէ, որովհետև այն չի աշխատում։ Եվ վերջին տասնամյակների ընթացքում մենք մի քանի անգամ թույլ ենք տվել այս սխալը», – հայտարարել է Մակրոնը ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա «բոլորի համար շատ կարևոր» է անվանել ապահովել, որ Իրանը չստանա միջուկային զենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930