Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են «թեժ գիծ» ստեղծել արհեստական բանականության հետ կապված միջադեպերի համար. Բեսենթ

Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են «թեժ գիծ» ստեղծել արհեստական բանականության հետ կապված միջադեպերի համար. այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար (գանձապետարանի քարտուղար) Սքոթ Բեսենթը:

Նա ՉԺՀ փոխվարչապետ Հե Լիֆենի հետ բանակցություններից հետո պատմել է, որ երկրները պատրաստվում են սահմանել նեյրոցանցերի հետ կապված հիմնական վտանգները։

«Լինեն դրանք անվերահսկելի գործակալներ, ոչ պետական դերակատարներ կիբերտարածությունում, թե կենսաբանական զենքի հետ կապված ոչ պետական դերակատարներ»,-նշել է Բեսենթը։

Հիշեցնենք, Anthropic-ի ղեկավարն ավելի վաղ կոչ էր արել դանդաղեցնել ԱԲ մոդելների զարգացումը։ Նա մտավախություն ունի, որ արհեստական բանականությունը 6-12 ամսվա ընթացքում գրավելու է համացանցը և ռիսկեր է առաջացնելու մարդկության համար։

Նրա կոչին միացել են նաև այլ ընկերություններ։ Դրանից հետո Anthropic-ի, Google-ի, OpenAI-ի և SpaceXAI-ի դեմ հայցեր են ներկայացրել նրանց վճարովի բաժանորդ-օգտատերերը՝ ԱՄՆ-ում մի խումբ իրավաբանների ներկայացուցչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930