Բաժիններ՝

ՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Հայաստանի լեռնահանքային ոլորտի առաջատար ձեռնարկություններ՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Դեսպանին ուղեկցել են Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Աննա Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոնի» ներկայացուցչության ղեկավար Վարդան Ենոքյանը։

Ձեռնարկությունների ղեկավարությունը Կոպիրկինին ներկայացրել է տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացումը, որն ուղղված է արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրության էկոլոգիականության բարձրացմանը։

Դեսպանին նաև տեղեկացրել են Սյունիքի տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930