Ինչ նախագծեր է Հայաստանը դիտարկում Google-ի և OpenAI-ի հետ. պարզաբանել է ԲՏԱ փոխնախարարը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համաշխարհային մի շարք ՏՏ ընկերությունների հետ քննարկում է Հայաստանում հետազոտական գրասենյակներ բացելու հնարավորությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասել է փոխնախարար Գևորգ Մանթաշյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում համագործակցության հուշագրերի շրջանակներում, որոնք նախարարությունն ավելի վաղ ստորագրել էր ֆրանսիական Mistral AI, ինչպես նաև ամերիկյան Google, Amazon Web Services, OpenAI-ի, CloudFlare և մի շարք այլ ընկերությունների հետ։

Մանթաշյանի խոսքով՝ նշված ընկերությունների հետ քննարկվում է ոչ թե իրենց նորագույն ծառայությունները ստանալու հնարավորությունը, ընդ որում՝ նույնիսկ արտոնյալ պայմաններով, այլ դրանց հասանելիությունը որպես այդպիսին, քանի որ առայժմ այն ոչ բոլոր երկրների համար է բաց։

«Մենք նաև առաջարկում ենք նրանց դիտարկել Հայաստանում գրասենյակներ բացելու և այստեղ աշխատելու հնարավորությունները։ Այն, որ մեր երկրում արդեն բացվել են արհեստական բանականության խոշոր կենտրոններ, նրանց հետ բանակցություններում լրացուցիչ առավելություն է», – հավելել է փոխնախարարը։

Նրա խոսքով, տվյալների կենտրոնների ռեսուրսներից, որոնք կառավարությունը վարձակալում է բիզնեսին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրելու համար, արդեն օգտվել են 16 ընկերություններ՝ ինչպես ստարտափներ, այնպես էլ կայացած ձեռնարկություններ:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում բացվել են երկու խոշոր կոմերցիոն տվյալների կենտրոններ («արհեստական բանականության գործարաններ») և «Firebird»-ը, երկուսն էլ՝ ընդլայնման հեռանկարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930