Էրդողանը վերջին անգամ է նախագահի թեկնածու լինելու

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտնել է, որ Թուրքիայում համապետական ընտրություններ տեղի կունենան 2028-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«2027-ի վերջին եռամսյակում ընտրությունների անցկացման հավանականությունը ցածր է։ Ես կանխատեսում եմ, որ դրանք կանցկացվեն 2028-ի ապրիլի 16-ին։ Այս ամսաթիվը խորհրդանշական է. սա նախագահական համակարգին անցնելու վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվն է։ Էրդողանը վերջին անգամ է թեկնածու լինելու»,- նշել է Ուչումը։

Հայտարարությանն անդրադարձել է նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և նշել, որ Թուրքիայի ներկայիս նախագահին վերընտրելու համար 2028-ին անցկացվելու են ընտրություններ։ Նա շեշտել է, որ այդ առումով շատ կարևոր պատասխանատվություն է ընկնում կազմակերպությունների ու համախոհների վրա։

«Միասին, ձեռք ձեռքի տված, եղբայրության կապերով և եղբայրության քաղաքականությամբ, տեղում լինելով և մեր քաղաքացիներին բացատրելով, մենք պետք է ապահովենք, որ մեր նախագահի ղեկավարությամբ կրկին ընտրենք «Թուրքական դարը»,- կոչ է արել նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930