Բաժիններ՝

Արարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը. նա բազմաթիվ այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, և նրան «դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք, ձախ վերին վերջույթի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք, զույգ ստորին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, հաղորդում է Տhamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են՝ տուժածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ա․-ն է։

Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան նույն օրը՝ ժամը 21։15-ի սահմաններում, իրենց տան թոնրատանը պատահաբար ընկել է կիսաայրվող թոնրի մեջ, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930