Երևանում և մի քանի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +34–ի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 15-19-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի 32–34, երեկոյան` 25–27 աստիճան տաքություն։

