Բաժիններ՝

Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ

Չինաստանի կղզային Հայնան նահանգի կառավարությունը հրամայել է տարհանել ավելի քան 42,000 մարդու հորդառատ անձրևների, ինչպես նաև ջրհեղեղների և երկրաբանական աղետների սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեղական իշխանությունները վտանգի երկրորդ մակարդակի նախազգուշացում են հայտարարել անոմալ տեղումների կապակցությամբ։ Չինաստանում գործում է աղետների մասին նախազգուշացման քառաստիճան համակարգ, որտեղ առաջին մակարդակն ամենաբարձրն է։

Սեպտեմբերի 13-ին լեռնային զբոսաշրջային Ուչժիշան քաղաքային օկրուգում մեկ օրում տեղացել է 423 մմ տեղումներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

14 մարդ արգելափակվել է ջրային հոսքերի պատճառով, նրանց անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Մարզում ակտիվացվել են հեղեղումների արձագանքման տարբեր մակարդակներ։ Մի շարք բնակավայրերում դադարեցվել են ուսումնական պարապմունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930