Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը. Սպիտակ տուն

Ռուսաստանը կմասնակցի «Մեծ քսանյակ»-ի (G20) երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում՝ սեպտեմբերի 14-ից 16-ը։

Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ՌԴ որ ներկայացուցիչն է մասնակցելու հանդիպմանը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Ներքին գործերի նախարար Դագ Բերգումը, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ջարոդ Ագենը կմասնակցեն «էներգետիկ առատություն» խորագրով միջոցառմանը։ Ակնկալվում է նաև եվրոպական և ասիական էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը։

Չնայած հայտարարված օրակարգին՝ G20-ի հանդիպումն անցկացվելու է էներգետիկ անվտանգության շուրջ առկա լայնածավալ մտահոգությունների ֆոնին, որոնք պայմանավորված են Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմով, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությամբ։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում Եմենում Թեհրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների հարձակումների պատճառով։ Վերջիններս սեպտեմբերի 10-ին գրավել են Եմենի արևմտյան ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը և ամրապնդել իրենց դիրքերը Բաբ էլ Մանդեբի նեղուցի՝ Կարմիր ծով տանող հարավային դարպասի մերձակայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930