Իրանն ամրապնդում է կապերը հարևանների և մահմեդական երկրների հետ. Փեզեշքիան

Իրանն ամրապնդում և հաստատուն է դարձնում կապերը հարևան երկրների և մահմեդական պետությունների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք ամրապնդում և հաստատուն ենք դարձնում մեր կապերը ոչ միայն մահմեդական, այլև հարևան երկրների հետ», – նախագահի խոսքը մեջբերում է երկրի պետական հեռուստառադիոընկերությունը։

Փեզեշքիանը հավելել է, որ Մերձավոր Արևելքի անվտանգությունը կապահովեն միայն տարածաշրջանի երկրները:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին այդ կառույցին միացել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, իսկ 2024 թվականի սկզբից` մի շարք այլ երկրներ։ 2026 թվականին ԲՐԻԿՍ-ում նախագահում է Հնդկաստանը։

ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 12- 13-ին Նյու Դելիում:

Ներկայում ԲՐԻԿՍ-ի մեջ մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն, Ինդոնեզիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930