Բաժիններ՝

Կրասնոդարի մարզիչը գնահատել է Սպերցյանի մեկնարկը Սաուդյան Արաբիայում

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է ակումբի նախկին ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ Ահլիում» նորամուտի և հաջող մեկնարկի մասին։

«Այո, իհարկե, հետևում եմ նրա խաղերին և շփվում նրա հետ։ Թիմը նրան լավ է ընդունել։ Միակ խնդիրն այն էր, որ մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ մարզչական փոփոխություն եղավ։ Բայց նոր մարզիչը լավ գիտի Էդիկին և նշում է, որ ֆուտբոլի վերաբերյալ նրանց հայացքները համընկնում են։ Այնպես որ, Սպերցյանն ամեն ինչից գոհ է։

Նրա համար սա մեծ ու լավ փորձ է։ Նրանք անընդհատ խաղում են բազմաթիվ մրցաշարերում։ Նրա մոտ այնտեղ ամեն ինչ նոր է սկսվում, անում է առաջին քայլերը՝ ի տարբերություն Սաֆոնովի։ Բայց վստահ եմ՝ նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի, քանի որ փայլուն է սկսել»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

2026/27 մրցաշրջանում Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Կրասնոդարից» սաուդյան ակումբ էր տեղափոխվել նախորդ ամռանը։ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930