#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս նիստին նախատեսված էր վկաների հարցաքննություն։
Առաջինը հարցաքննության հրավիրվեց սույն գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի կինը՝ Նարինե Ամիրյանը, ով, սակայն, չցանկացավ ցուցմունք տալ՝ պայմանավորված հանգամանքով, թե այն կարող է օգտագործվել ամուսնու դեմ։
Վկաներից Հակոբ Վարդանյանը դատարանին տեղեկացրել էր` քաղաքում չի գտնվում, իսկ Պավել Մարտիրոսյանը այս նիստով ծանուցագիր չէր ստացել։
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբեր 17-ին. այդ օրը նախատեսված է նաև Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

