Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները։

Երբ ասում եմ՝ ազնվական, մի հասկացեք կոնկրետ դասակարգային կամ այլ խոսքերով՝ իշխանական տներից ծագումը, այդպիսիք մեզանում մոնղոլներից և թուրքմենական ցեղերի արշավանքներից հետո արդեն իսկ գրեթե վերացել էին, խոսքը բարոյական մակարդակում ազնվական լինելու մասին է, իրական արժեքներ դավանելու, արժանապատվություն ու սկզբունքներ ունենալու մասին, մարդկայնորեն օրինակելի լինելու վերաբերյալ։

Հենց նման ազնվական մարդկանց պակասությունն է, որ ստեղծում է նպաստավոր պայմաններ մեր հասարակության մեջ լայն իմաստով ստորաքարշության, պատեհապաշտության և հոգով ստրկության ծաղկման և բարգավաճման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930