Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարները Հորմուզի հարցով կհանդիպեն Օմանում
Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Օմանի Սալալա քաղաքում ՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր կառավարման հարցը: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման նախաձեռնողը Օմանն է։ Այն նախատեսվում է սեպտեմբերի 14-ին Սալալայում։ Ինչպես հայտնել է աղբյուրներից մեկը, հանդիպման մանրամասները դեռ վերջնականապես չեն համաձայնեցվել, սակայն մի քանի երկրներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, և, ինչպես սպասվում է, հանդիպումը կկայանա:

