Բաժիններ՝

Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930