Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը

Ուկրաինան հետաքրքրված է քաղաքային տարածքներում մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի փորձի ուսումնասիրությամբ և ականազերծ տարածքների հետագա վերականգնման համար նախապատրաստմամբ։

Ըստ Ուկրաինայի էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարության՝ այս հարցը քննարկվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության նախագահ Վուգար Սուլեյմանովի և Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության մարդասիրական ականազերծման վարչության պետ Դմիտրո Պանշինի հանդիպման ժամանակ։

Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում սեպտեմբերի 2-3-ը կայացած ականազերծման IV միջազգային համաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ նախագծերի ընդլայնումը և գործնական փորձի փոխանակումը։ Կողմերը քննարկել են նաև եռակողմ համագործակցության հնարավորությունն Ուկրաինա-Ադրբեջան-ՄԱԿ ձևաչափով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930