Երբ կսկսվի հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցումը

Հայաստանում դեռ չեն կողմնորոշվել Իրանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման մեկնարկի ժամկետների հարցում։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։

Կայքը հարցրել էր, թե երբ է նախատեսվում սկսել շինարարական աշխատանքները, ինչ ժամկետներում նոր կամուրջը շահագործման կհանձնվի, ինչպես նաև խնդրել էինք տվյալներ տրամադրել օբյեկտի նախագծային արժեքի և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Աղբյուրին նաև հետաքրքրում էր օբյեկտի ինտեգրումը «Հյուսիս–Հարավ» նախագծին։

«Հայտնում ենք, որ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը դեռևս գտնվում է իրանական կողմի հետ քննարկման փուլում, ուստի հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»,-նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի պլանավորման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի վերջին։ 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը։

Sputnik Արմենիան հավելում է, որ հայ-իրանական սահմանին Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար՝ մի քանի առանցքային պատճառներով։ Ապագայում դա թույլ բեռնաթափել սահմանը, վերացնել բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթերը և էապես կրճատել փոխադրողների համար մաքսային հսկողության անցման ժամանակը։ Բացի այդ, դա «Հյուսիս–Հարավ» համաշխարհային միջանցքի մասն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930