Դատավոր Վարդգես Ստեփանյանն արգելել է տեսանկարահանել Գագիկ Խաչատրյանի գործով նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ներկա է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Թեև ո՛չ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, ո՛չ դատախազը դեմ չէին տեսանկարահանմանը, սակայն դատավոր Վարդգես Ստեփանյանը արգելեց այն՝ պայմանավորելով մեղադրյալի դիրքորոշումը ճշտելու այս պահի անհնարինությամբ, ինչպես նաև պատվի և արժանապատվության իրավունքը չխախտելու հիմքով` հաշվի առնելով Խաչատրյանի ֆիզիկական վիճակը։

