Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը
Այսօր ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը»,–հայտնեցին կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն հայտնել:
Հիշեցնենք, որ Խաչատուր Անդրեասյանը Մեղրիի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մայիսի 30-ից: Անդրեասյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ է:

