Բաժիններ՝

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում․ Լևոն Ազիզյան

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։

Սեպտեմբերի 10-ից սկսած հարավից՝ արևադարձային լայնություններից, մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։

Սեպտեմբերի 10-14-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, սեպտեմբերի 9-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32…+34°C-ի։

Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- գրել է Ազիզյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930