«Չեստ» տալու ձևը կփոխվի՞. ինչ են հայտնում ՊՆ-ից
ՀՀ ԶՈւ զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է»,- գրում է թերթը:
«Հրապարակի» տեղեկություններով՝ հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին նմանեցնելու փորձերից մեկն էլ «չեստ տալու» մասին է: Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն։
Sputnik Արմենիային պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ առայժմ դեռ նման քննարկումներ են ընթանում, բայց որոշում չկա:

