Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025-ի մշակութային ժառանգության մասին տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայն ներկայացված տվյալների՝ Թուրքիայում գործող թանգարանների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.4 տոկոսով՝ հասնելով 664-ի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանցից 220-ը գործում են Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ենթակայության ներքո, 426-ը մասնավոր են, իսկ 18-ը պատկանում են Ազգային պալատների վարչությանը: Բացօթյա հնագիտական վայրերի թիվը կազմել է 148:

Թանգարանային ցուցանմուշների քանակն ավելացել է 0.4 տոկոսով՝ հասնելով 4 մլն 12 հազար 294-ի: Զգալի աճ է գրանցվել նաև այցելուների թվաքանակում. թանգարաններ և հնագիտական վայրեր այցելած անձանց թիվը 2025-ի համեմատ ավելացել է 6.8 տոկոսով՝ կազմելով 65 մլն 862 հազար 639 մարդ:

Նաև նշվում է, որ Թուրքիայում պահպանվող պատմամշակութային տարածքների թիվն ավելացել է 6 տոկոսով՝ հասնելով 27 հազար 703-ի։ Դրանց 97.1 տոկոսը կազմում են հնագիտական գոտիները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930