Հայաստանի մարզերում 2 նոր գործընկերային «Ռուսական տներ» կբացվեն

Ռոսսոտրուդնիչեստվոն առաջին անգամ ընդլայնում է գործընկերային «Ռուսական տների» ծրագիրը ԱՊՀ տարածքում. երկու նոր կենտրոն կբացվի Հայաստանում՝ Արտաշատում և Աշտարակում։

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Հանրային պալատում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Իգոր Չայկան համաձայնագրեր ստորագրեց 11 գործընկերային «Ռուսական տներ» բացելու վերաբերյալ։ Մինչ այդ ցանցը ներառում էր 25 գործընկերային հարթակներ 22 երկրներում։ Նոր կենտրոնների բացմամբ այն գրեթե կկրկնապատկվի։ Հայաստանից բացի, նոր «Ռուսական տներ» կբացվեն Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպիում, Սենեգալում, Սիերա Լեոնեում, Թաիլանդում և Տոգոյում։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Իգոր Չայկան հայտարարեց, որ մինչ օրս ցանցը ներառել է 25 գործընկերային «Ռուսական տներ» 22 երկրներում։

«Այսօր մենք բավական մեծ քայլ ենք անում։ Համաձայնագիր ենք ստորագրում ևս 11 գործընկերային «Ռուսական տներ» բացելու մասին։ Փաստացի այսօր մենք կիսով չափ ընդլայնում ենք մեր ցանցը։ Մենք ոչ միայն բացում ենք գործընկերային «Ռուսական տներ» նոր երկրներում, նոր վայրերում, այլև էապես փոխում ենք բուն ծրագիրը։ Եվ համաձայնագրերը ստորագրվում են գործունեության արդեն նոր սկզբունքների հիման վրա»,– ասաց Չայկան։
Նրա խոսքով՝ փոփոխությունների էությունը աշխատանքի ինտենսիվության և վերահսկողության մակարդակի բարձրացումն է։ Բացի այդ, գործընկերային «Ռուսական տների» համար դրանց աշխատանքի գնահատման համակարգ է ներդրվում։ Չայկան նշել է, որ գործընկերներից ակնկալում է ավելի մեծ նվիրվածություն և կոնկրետ արդյունքներ ռուսաց լեզվի, ռուսական կրթության, գիտության, մշակույթի խթանման, պատմական, մարդասիրական և այլ նախագծերի իրականացման գործում։

Նա նաև օրինակներ բերեց նման մոտեցման արդյունքների վերաբերյալ։ Ամբողջ աշխարհում գործընկերային «Ռուսական տների» կողմից անցկացվող խոշոր միջոցառումները հազարավոր մարդկանց են հավաքում։ Միևնույն ժամանակ, ուժեղ գործընկեր կազմակերպությունները կկարողանան ոչ միայն մեկ «Ռուսական տուն» զարգացնել, այլ միանգամից մի քանի հարթակներ տարբեր երկրներում՝ միավորելով դրանք ընդհանուր հայեցակարգով և միասնական մոտեցմամբ։ Սա թույլ է տալիս աստիճանաբար անցում կատարել առանձին հարթակներից դեպի լիարժեք միջազգային ցանցեր։

«Մենք այս ծրագրով առաջին անգամ ենք դուրս գալիս ԱՊՀ տարածք։ Մեր երկու գործընկերային տները կբացվեն Հայաստանում՝ Արտաշատ և Աշտարակ քաղաքներում։ Առանձնակի նշանակություն ունի մշակութային, գիտական, մարզական, կրթական և հումանիտար կապերի զարգացումը Աֆրիկայում։ 11 նոր գործընկերային «Ռուսական տներից» 8-ը հենց այնտեղ են բացվում», – նշել է նա։

Այսօր նաև առանձին համաձայնագիր է ստորագրվում նաև «Աֆրիկյան երկրների հետ տնտեսական համագործակցության ասոցիացիայի» հետ։ Սա գործընկերային համաձայնագիր է, որը թույլ կտա ընդլայնել համատեղ աշխատանքը աֆրիկյան մայրցամաքի երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ կրթական, մշակութային ոլորտներում։

Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարն ընդգծեց, որ հումանիտար կապերի պահանջարկը պահպանվում է նույնիսկ այն երկրներում, որտեղ Ռուսաստանի պետական ​հաստատությունների գործունեությունը քաղաքական սահմանափակումների է բախվում։ Նա նաև հիշեցրեց, որ Բեռլինում «Ռուսական տունը» փակելու` Գերմանիայի իշխանությունների չափազանց անհեռատես որոշումից հետո բողոքի ցույցեր են անցկացվում, սոցցանցերում բազմաթիվ գրառումներ են արվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը պահպանելու օգտին, մի քանի ստորագրահավաք է կազմակերպվել ի աջակցություն կենտրոնի աշխատանքը շարունակելու: Մի քանի օրում ավելի քան25,000 ստորագրություն է հավաքվել։

2027 թվականից կմեկնարկի նաև միկրոդրամաշնորհների ծրագիր՝ կրթական, մշակութային, գիտատեխնոլոգիական, երիտասարդական, պատմական և այլ նախագծերին աջակցելու համար: Հայտեր կարելի կլինի ներկայացվել ինչպես անհատապես, այնպես էլ նախաձեռնողական խմբերի կամ հասարակական կազմակերպությունների կազմում։
Ծրագիրը կհամակարգի Ռոսսոտրուդնիչեստվոյի հանրային խորհուրդը: Գործակալությունը միաժամանակ մշակում է արտաբյուջետային միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այդ թվում՝ արտասահմանում գործող ռուսական ընկերություններից։

«Մենք ցանկանում ենք լրացուցիչ գործիք տալ նրանց, ովքեր պատրաստ են ինքնուրույն ստեղծել նախագծեր և դրանց շուրջ մարդկանց միավորել: Միկրոգրանտները թույլ կտան աջակցել նախաձեռնություններին անմիջապես տեղում՝ այնտեղ, որտեղ Ռուսաստանի հետ համագործակցության իրական պահանջարկ կա», – նշեց Չայկան։
Գործընկերային ցանցի ընդլայնումը տեղի է ունենում Ռուսաստանի հետ համագործակցության աճող պահանջարկի ֆոնին։ Ռոսսոտրուդնիչեստվոն բազմաթիվ առաջարկներ է ստացել տարբեր երկրներում գործընկերային «Ռուսական տներ» բացելու վերաբերյալ: Միայն վերջին ամիսներին նման նախաձեռնությունները քննարկվել են Բահրեյնի, Եմենի և Օմանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930