Ո՞վ ա ստիպում չեչենի սանրվածքով ման գալ, բայց չեչենի պես սպորտով չզբաղվել. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է․ «Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, որը ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա, հետևյալն է՝ ինչո՞ւ էր «գեներալ» Սեյրան Սարոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ոչ:

Նորատ Տեր-Գրիգորյանցը մինչև 1992 թվին Հայաստան գալը, ողջ Սովետական Միության ցամաքային զորքի գլխավոր շտաբի պետն էր և արցախյան ազատամարտի հաղթանակի ճարտարապետներից մեկը: Սարոյան Սեյրանը՝ ուտող-խմող, ու կերածն էլ ուրացող, կիսագողական, կիսազինվոր, կիսաերաժիշտ, կիսաքաղաքական գործիչ: Էջմիածնում Սարոյանը հազարավոր քվե էր ստանում ու Հայաստանի մակարդակով կարող էր ցանկացած քաղաքական գործչի հետ ոտք գցել իր պոպուլյարությամբ, իսկ Տեր-Գրիգորյանցը հարյուր էլ չէր ստանա:

Հարցս ավելի արդիականացնեմ՝ ինչո՞ւ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը երբեք չի ընտրվի ԱԺ պատգամավոր: Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավոր գիտնականներ, տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, իսկ մենք մեր մեջից ընտրում ենք ամենանողկալի երևույթներին՝ լինի դա համատիրության ղեկավար, համայնքապետ, պատգամավոր, թե վարչապետ:

Ո՞վ ա հայ ժողովրդին ստիպում լսել Արամ կամ Տաթև Ասատրյան, ով ա պարտադրում ցանկացած միջոցառում վերածել գռեհիկ, ցուցամոլ որկրամոլության խրախճանքի: Ո՞վ ա ստիպում չկարդալ գիրք ու ատել կարդացողին: Ո՞վ ա ստիպում չեչենի սանրվածքով ման գալ, բայց չեչենի պես սպորտով չզբաղվել: ԿԳԲ՞-ն, ՑՌՈ՞ւ-ն, Մոսսա՞դը, թո՞ւրքը, մասսոնե՞րը, նախկիննե՞րը… ո՞վ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930