Բաժիններ՝

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարումը

ՆԳ նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արփինե Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, ծառայությունների պետերը, նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը։

Քննարկվել են ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայություններին վերաբերող դրույթները։ Ներկայացվել են դրանց իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես և նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և հետևողական իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով ապահովել յուրաքանչյուր ուղղությամբ սահմանված նպատակների պատշաճ և ժամանակին կատարումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930