Բաժիններ՝

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Եմենի հյուսիսում գտնվող Ալ Ջաուֆ նահանգում հութիների հրամանատարական կենտրոնին հասցված հարվածի հետևանքով սպանվել են չորս իրանցի և լիբանանցի ռազմական խորհրդականներ։

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եմենի ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ զոհվածները կապված են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ։

Թե ով է հարվածը հասցրել հութիների հրամանատարական կենտրոնին, առայժմ չի հաղորդվում։ Հութիները, Իրանը և «Հեզբոլլահ»-ը տեղեկությունը պաշտոնապես չեն մեկնաբանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930