Կալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր

2028 թվականի առաջին եռամսյակում Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում նախատեսվում է Օրինջ շրջանի առաջին հանրային հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում է «Alphanews.am»-ը։

Հուշահամալիրը կառուցվում է ԱՄՆ-ի հայ համայնքի նախաձեռնությամբ։

Տեղական համայնքի նախաձեռնած լայնածավալ նախագիծը կդառնա «Irvine Great Park»-ի կենտրոնական հատվածի՝ «Heart of the Park»-ի անբաժանելի մասը։ Այգին համարվում է տարածաշրջանի խոշորագույն հանրային զբոսայգիներից մեկը։

Հուշահամալիրի առանցքային հատվածը կլինի մոտ 3.35 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը, որը պատկերում է երեխային գրկած հայ մոր։ Կերպարը խորհրդանշում է ոչ միայն անցյալի ողբերգությունը, այլև հայ ժողովրդի բացառիկ տոկունությունը, սերունդների շարունակականությունը։

Բրոնզե քանդակի շուրջ կլինեն նաև թռչող կռունկներ։ Հայկական մշակույթում այս թռչունը խորհրդանշում է կորցրած հայրենիքի կարոտը, հավերժ հիշողությունն ու խաղաղության ձգտումը։ Քանդակը կամբողջացնի անմոռուկի ծաղիկը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային ճանաչված խորհրդանիշը, որն 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հաստատվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային խորհրդանիշ։

Հուշարձանը կտեղադրվի չորս ֆուտ բարձրությամբ պատվանդանի վրա, որի վրա կփորագրվի «Armenian Genocide April 24, 1915» գրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930